Տիգրան Սարգսեան. «Ժամանակակից հասարակութիւնն առանց մարդու<br /> իրաւունքները յարգելու չի կարող զարգանալ»<br />


Տիգրան Սարգսեան. «Ժամանակակից հասարակութիւնն առանց մարդու
իրաւունքները յարգելու չի կարող զարգանալ»

  • 10-12-2009 14:42:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ժամանակակից հասարակութիւնն առանց մարդու իրաւունքները յարգելու չի կարող զարգանալ, իսկ կրթութիւն եւ գիտելիք ստացող մարդը, որ հանդիսանում է ժամանակակից հասարակութեան շարժիչ ուժը, չի կարող կեանքը պատկերացնել առանց ազատութիւնների: Այս մասին «Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը Հայաստանում. Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով դեկտեմբերի 10-ի «կլոր սեղան»-ի ժամանակ, որը կազմակերպուել էր Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրուայ կապակցութեամբ, յայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը: «Մեր պարտականութիւնն է ստեղծել այնպիսի միջավայր, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան ցանկացած քաղաքացի կարողանայ իրացնել իր սահմանադրական իրաւունքները, քանի որ ՀՀ սահմանադրութեան մէջ արտացոլուած են Մարդու իրաւունքների հռչակագրի 30 յօդուածի բոլոր դրոյթները»,- ասել է վարչապետը, յաւելելով. «ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի ընդունած մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում ամրագրուած արժեհամակարգը պէտք է դառնայ յուրաքանչյուրիս էությունը, օդի եւ ջրի նման անհրաժեշտութիւն, առանց որի մենք չենք կարող բարեկեցիկ կեանք պատկերացնել»: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը կարեւորել է 2010թ.-ին Հայաստանում անցկացուելիք Եւրոպայի խորհրդի «Ժողովրդավարութեան ապագան» ֆորումը: «Լուսաւորութեան եւ կրթութեան ճանապարհով մենք Հայաստանի Հանրապետութիւնում կկարողանանք տարածել մարդու իրաւունքները յարգելու գաղափարախօսութիւնը` դարձնելով այն բոլորիս համար էություն եւ անհրաժեշտութիւն»,- նշել է վարչապետը:
  -   Մարդու իրաւունքներ