«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից երկու<br /> դատապարտեալների փախուստի գործով քննությունն աւարտուել է<br />


«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից երկու
դատապարտեալների փախուստի գործով քննությունն աւարտուել է

  • 08-12-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աւարտուել է նոյեմբերի 27-ին «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկուած դատապարտվյալներ Սողոմոն Քոչարեանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի առթիւ նշանակուած ծառայողական քննութիւնը: Ըստ Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան դեկտեմբերի 8-ի պաշտօնական հաղորդագրութեան, քրէակատարողական վարչութեան պետ, արդարադատութեան գեներալ-մայոր Ա.Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու համար կիրառուել են կարգապահական տույժեր: Ծառայութիւնից ազատուել են «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի անվտանգութեան ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտուածների պահպանութեան բաժնի պետը, գլխաւոր մասնագէտը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագէտը, անվտանգութեան ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագէտը, երկու կրտսեր մասնագէտներ: Պաշտօնի իջեցում է կիրառուել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիւ բաժնի պետի, օպերատիւ բաժնի գլխաւոր մասնագէտի նկատմամբ: Խիստ նկատողութիւն է յայտարարուել ցմահ ազատազրկման դատապարտուածների պահպանութեան բաժնի երկու գլխաւոր մասնագէտի նկատմամբ: Ըստ նոյն աղբիւրի, աւարտուել է նաեւ «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի խցերից մէկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարուված լուսանկարահանման փաստի առնչութեամբ նշանակուած ծառայողական քննութիւնը: Քրէակատարողական վարչութեան պետ Ա.Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառուել` «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտուածների պահպանութեան բաժնի պետի, անվտանգութեան ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագէտի եւ կրտսեր մասնագէտի նկատմամբ: Ինչպէս նախկինում յայտնուել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունուել է: Պաշտօնական աղբիւրը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հաստատած «Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութեան` կալանաւորուածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի դրոյթների համաձայն, քրէակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնութեամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրովյց, պարզապէս տուեալ դէպքում խախտուել են սահմանուած ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելութեան կարգին ու պայմաններին:
  -   Հասարակութիւն