ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին<br /> աջակցութիւնը<br />


ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին
աջակցութիւնը

  • 01-12-2009 15:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ֆինանսավորմամբ իրականացyող «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնութեամբ դեկտեմբերի 1-ին Երեւանում անցկացուեց Հայաստանի դեղագործութեան մրցունակութեան երկրորդ համաժողովը: Այն կազմակերպուել էր ՀՀ Առողջապահութեան եւ Էկոնոմիկայի նախարարութիւնների, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միութեան, Ազգային մրցունակութեան հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալութեան համագործակցութեամբ: ինչպէս համաժողովի բացմանը նշեց ՀՀ Ազգային Ժողովի Առողջապահութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, համաժողովի նպատակն է քննարկել ոլորտի ներկայ իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Ըստ նրա, 1990-ականներից սկսած ոլորտի զարգացման ուղղութեամբ բաւականին լուրջ ճանապարհ են անցել, եւ մեծ դժուարութիւններով հնարաւոր է եղել մինիմալ չափով շուկան ապահովել տեղական արտադրութեան դեղամիջոցներով: Սակայն, Ա.Բաբլոյեանի խօսքերով, պետութիւնն այսօր իր առջեւ պէտք է խնդիր դնի բնակչութեանն ապահովել անվտանգ, որակեալ եւ մատչելի դեղերով, ինչպէս նաեւ ստեղծի պայմաններ, որպէսզի տեղական արտադրութեան դեղերը լինեն մրցունակ: ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի գրասենեակի տնօրէն Դեյվիդ Հալը նշեց, որ Հայաստանի դեղագործութեան ոլորտը 2004-2007թթ.-ին ունեցել է 51%-ի աճ: ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին աջակցութիւնը, քանի որ տեղում արտադրուող դեղերը էականօրէն նպաստում են, որպէսզի հիմնական դեղամիջոցները երկրի բնակչութեան համար լինեն մատչելի եւ հասանելի: Բացի դրանից, ըստ Դ.Հալի, CAPS-ի շրջանակներում աջակցութիւն է ցուցաբերվում ոլորտը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, միջազգային ստանդարտներին համահունչ օրենսդրական դաշտի ձեւաւորման գործում: «Հայկական դեղերի համապատասխանութիւնը միջազգային ստանդարտներին կարեւոր խնդիր է, քանի որ դրանով կնպաստենք ոլորտի մրցունակութեանը, կընդլայնենք արտահանման աշխարհագրութիւնն ու ծաւալները»,- ընդգծեց Դ.Հալը:
  -   Տնտեսութիւն