Աթէնքում ցուցադրվել են Գագիկ Ալթունեանի<br /> ստեղծագործությունները<br />


Աթէնքում ցուցադրվել են Գագիկ Ալթունեանի
ստեղծագործությունները

  • 25-11-2009 18:00:00   |   |  Մշակոյթ
ԱԹԷՆՔ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 21-ին Տիսիոյի «Մելինա» մշակոյթային կենտրոնում Աթէնքի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել միջոցառում` նուիրուած Յունաստանում հաստատուած օտարազգիների յաջողութիւններին: Ինչպէս հաղորդում է «Ազատ օրը», հանդիսութեան բացումը կատարել է Աթէնքի փոխքաղաքապետ Ալեքսիա Էվերտ-Ալվերտին, ողջոյնի խօսքով հանդէս են եկել օտարազգի գործարարներ: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել հայազգի անուանի քանդակագործ եւ նկարիչ Գագիկ Ալթունեանի աշխատանքների ցուցահանդէսը:
  -   Մշակոյթ