Մեկնարկեց «ֆրութֆուլարմենիա-2009» միջազգային<br /> նորարարութիւնների մրցանակաբաշխությունը<br />


Մեկնարկեց «ֆրութֆուլարմենիա-2009» միջազգային
նորարարութիւնների մրցանակաբաշխությունը

  • 23-11-2009 18:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց «ֆրութֆուլարմենիատաղանդ-2009» միջազգային նորարարութիւնների մրցանակաբաշխությունը: Հինգերորդ տարին կազմակերպւող «Ապագայ կերտող երիտասարդների գիտելիքներ» խորագրով մրցանակաբաշխութեան հիմնական կազմակերպիչները յայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն ու նրա տիկին Անա Քրիստինա Շիրինյանն են: Մրցանակաբաշխութեան արարողութեանը ներկայ էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, կառավարութեան անդամներ, պետական եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ: Տ.Սարգսեանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ դրանք նպաստում են տաղանդաւոր երիտասարդների նորարարական, նորովի մտածողութեան ու թարմ գաղափարների բացայայտմանը: «Չափազանց կարեորում ենք այն նորամուծությունները եւ նորարարական խնդիրները, որոնք մեր տաղանդաշատ երիտասարդներն առաջ կքաշեն: Մենք կարիք ունենք թարմ գաղափարների»,- նշեց վարչապետը: «ֆրութֆուլարմենիատաղանդ-2009»-ի շրջանակներում անցկացուեցին քննարկումներ ֆինանսական ու գիւղատնտեսական հարցերի շուրջ: Ներկայացուեցին նաեւ մրցոյթի բոլոր երիտասարդ մասնակիցները, որոնց յանձնուեցին մասնակցութեան դիպլոմներ: Առանձնացուեցին առաւել յաջողուած աշխատանքները 4 թեմաներով` «Գիւղատնտեսութիւն եւ գյուղարդյունաբերական արտադրութիւն», «Առեւտուր եւ մարկետինգ», «Ֆինանսներ», «Ենթակառուցուածքներ»: Մրցոյթի արդիւնքները կհրապարակուեն նոյեմբերի 24-ին: Նշուած ամէն թեմայով ներկայացուած աշխատանքների համար նախատեսուած է 5 մրցանակ: Նախատեսուած է նաեւ «The Fruitfull Armenia Goold Aoard» յատուկ մրցանակ:
  -   Տնտեսութիւն