Հայաստանը շարունակելու է ջանքերը ՆԱՏՕ-ի հետ գործընկերութեան<br /> ամրապնդման ուղղութեամբ<br />


Հայաստանը շարունակելու է ջանքերը ՆԱՏՕ-ի հետ գործընկերութեան
ամրապնդման ուղղութեամբ

  • 06-11-2009 19:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով նոյեմբերի 6-ին Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը ՆԱՏՕ-ի հետ գործընկերութեան ամրապնդման ուղղութեամբ: Նա ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգութեան, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ: Ռ.Սիմոնսի գնահատմամբ, ՆԱՏՕ-Հայաստան յարաբերութիւնները շատ լաւ հարթութեան վրայ են: Նա հոյս է յայտնել, որ Անհատական գործընկերութեան գործողութիւնների 2009-2010թթ.-ի ծրագիրը նույնպես հաջողութեամբ կիրականացուի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունէութեան մէջ: Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում արձանագրուած առաջընթացը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է յարաբերութիւնների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հոյս է յայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրուած արձանագրութիւնները: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ օրակարգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ:
  -   Քաղաքական