Էդվարդ Նալբանդեանը Նյու-Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ<br /> երկրների արտգործնախարարների հանդիպմանը<br />


Էդվարդ Նալբանդեանը Նյու-Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ
երկրների արտգործնախարարների հանդիպմանը

  • 28-09-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնուող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպմանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են կազմակերպութեան օրակարգային մի շարք հարցեր. մասնաւորապէս` ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառոյցներում արտաքին քաղաքական գործունէութեան համադրման, եւրոպական եւ միջազգային անվտանգութեան, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի օրակարգային խնդիրներ:
  -   Քաղաքական