Հայ-թուրքական սահմանի բացումը կուղեկցուի ներդրումների<br /> իրական աճով,- վստահ է ՀՀ էոնոմիկայի նախարարը<br />


Հայ-թուրքական սահմանի բացումը կուղեկցուի ներդրումների
իրական աճով,- վստահ է ՀՀ էոնոմիկայի նախարարը

  • 28-09-2009 17:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման դէպքում Հայաստանի տնտեսութեան մէջ օտարերկրեայ ուղղակի ներդրումները 50 եւ աւելի տոկոսով կարող են աճել: Այս մասին «Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման աշխարհաքաղաքական եւ տնտեսական հետեւանքները եւ այդ գործընթացում Եւրամիութեան դերը» թեմայով Հանրային հեռուստաընկերութեան «Եւրոպական բանաձեւ» հաղորդաշարում ծաւալուած քննարկմանը նշեց ՀՀ էոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը: Նա վստահութիւն յայտնեց, որ տնտեսական խթանները կստիպեն արագացնել այդ գործընթացը: Ըստ նրա, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը աւելի գրաւիչ կդարձնի տարածաշրջանը: Սահմանի բացումը թոյլ կտայ Հայաստանին մտածել աւելի մեծ տարածաշրջանային ծրագրերին միանալու մասին: Իսկ Եվրոմիությունն ու Եվրոհանձնաժողովը պատրաստ են օժանդակել նման լուրջ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Ն.Երիցյանը նշեց նաեւ, որ սահմանի բացմամբ Հայաստանը Եւրոմիութեան հետ անմիջական սահման է ունենալու, քանի որ Թուրքիան Եւրոմիութեան Մաքսային միութեան անդամ է եւ Եւրոմիութեան հետ կնքել է Ազատ առեւտրի համաձայնագիր: Հայաստանը նույնպես բանակցում է Եւրոմիութեան հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու շուրջ: Եւրոմիութեան շուկաներից օգտուելու համար կազմակերպութիւնը դնում է պահանջ` երկրում կատարել ամբողջական բարեփոխումներ: Ըստ Ն.Երիցյանի, սահմանի բացումը կարագացնի այդ բարեփոխումների իրականացման գործընթացը: Առարկելով նախարարին, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դավիթ Լոքյանը նշեց, որ Եվրոմիությունը առաջնորդւում է «հազարաւոր ստանդարտներով, հազարաւոր կարգերով», եւ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու, եթէ չի նախապատրաստւում դրան: «Մենք բացարձակապէս ամենափոքր ծաւալներ կարող ենք Թուրքիա առաքել, քանի որ այնպիսի ընթացակարգեր են, որոնք օրէնքով թոյլ չեն տալիս, որպէսզի մենք ապրանք արտահանենք այդ երկիր»,- ասաց նաղ Նրա խօսքերով, Թուրքիան դեռեւս 1960-ականների վերջից արտահանմանը նպաստելու յստակ քաղաքականութիւն է վարում եւ այսօր բազմապիսի գործիքներ ունի ներմուծումը կասեցնելու համար: «Մենք արդէն այսօր` հայ-թուրքական փակ սահմանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն անդամակցելու պարագայում, դիսբալանս ունենք Թուրքիայի հետ: Իրենց միջին մաքսատուրքերը 48,5 տոկոսի չափով են, մեր միջին մաքսատուրքերը կազմում են 14 տոկոս: Թուրքիայում ապրանքների ներմուծման պարագայում ապրանքատեսակների 50 տոկոսի վրայ ԱՀԿ-ով չի սահմանուած ոչ մի չափ մաքսատուրք, եւ կառավարութիւնը կարող է տուեալ պահին ներմուծումը դադարեցնելու համար համապատասխան մաքսատուրք կիրառել, որը կարող է հասնել մինչեւ 228 տոկոսի»,- ասաց Դ.Լոքյանը: Ներսէս Երիցյանն իր հերթին առարկեց այդ մտավախությունների դէմ, նշելով, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան բոլոր անդամ երկրները հաւասար պայմաններից են օգտւում եւ Թուրքիան չի կարող աւելի արտօնեալ վիճակում լինել: «Թուերը կարող է տպավորիչ էին, սակայն դրանք իրականութեանը չեն համապատասխանում, իսկ պետական միջամտութիւն եւ օժանդակություն Հայաստանն ինքն էլ կարող է անել»,- ասաց նախարարը:
  -   Տնտեսութիւն