Հայ-թուրքական սահմանի բացումը կուղեկցվի ներդրումների<br /> իրական աճով,- վստահ է ՀՀ էոնոմիկայի նախարարը<br />


Հայ-թուրքական սահմանի բացումը կուղեկցվի ներդրումների
իրական աճով,- վստահ է ՀՀ էոնոմիկայի նախարարը

  • 28-09-2009 17:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 եւ ավելի տոկոսով կարող են աճել: Այս մասին «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխարհաքաղաքական եւ տնտեսական հետեւանքները եւ այդ գործընթացում Եվրամիության դերը» թեմայով Հանրային հեռուստաընկերության «Եվրոպական բանաձեւ» հաղորդաշարում ծավալված քննարկմանը նշեց ՀՀ էոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա վստահություն հայտնեց, որ տնտեսական խթանները կստիպեն արագացնել այդ գործընթացը: Ըստ նրա, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ավելի գրավիչ կդարձնի տարածաշրջանը: Սահմանի բացումը թույլ կտա Հայաստանին մտածել ավելի մեծ տարածաշրջանային ծրագրերին միանալու մասին: Իսկ Եվրոմիությունն ու Եվրոհանձնաժողովը պատրաստ են օժանդակել նման լուրջ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Ն.Երիցյանը նշեց նաեւ, որ սահմանի բացմամբ Հայաստանը Եվրոմիության հետ անմիջական սահման է ունենալու, քանի որ Թուրքիան Եվրոմիության Մաքսային միության անդամ է եւ Եվրոմիության հետ կնքել է Ազատ առեւտրի համաձայնագիր: Հայաստանը նույնպես բանակցում է Եվրոմիության հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու շուրջ: Եվրոմիության շուկաներից օգտվելու համար կազմակերպությունը դնում է պահանջ` երկրում կատարել ամբողջական բարեփոխումներ: Ըստ Ն.Երիցյանի, սահմանի բացումը կարագացնի այդ բարեփոխումների իրականացման գործընթացը: Առարկելով նախարարին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը նշեց, որ Եվրոմիությունը առաջնորդվում է «հազարավոր ստանդարտներով, հազարավոր կարգերով», եւ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու, եթե չի նախապատրաստվում դրան: «Մենք բացարձակապես ամենափոքր ծավալներ կարող ենք Թուրքիա առաքել, քանի որ այնպիսի ընթացակարգեր են, որոնք օրենքով թույլ չեն տալիս, որպեսզի մենք ապրանք արտահանենք այդ երկիր»,- ասաց նաղ Նրա խոսքերով, Թուրքիան դեռեւս 1960-ականների վերջից արտահանմանը նպաստելու հստակ քաղաքականություն է վարում եւ այսօր բազմապիսի գործիքներ ունի ներմուծումը կասեցնելու համար: «Մենք արդեն այսօր` հայ-թուրքական փակ սահմանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու պարագայում, դիսբալանս ունենք Թուրքիայի հետ: Իրենց միջին մաքսատուրքերը 48,5 տոկոսի չափով են, մեր միջին մաքսատուրքերը կազմում են 14 տոկոս: Թուրքիայում ապրանքների ներմուծման պարագայում ապրանքատեսակների 50 տոկոսի վրա ԱՀԿ-ով չի սահմանված ոչ մի չափ մաքսատուրք, եւ կառավարությունը կարող է տվյալ պահին ներմուծումը դադարեցնելու համար համապատասխան մաքսատուրք կիրառել, որը կարող է հասնել մինչեւ 228 տոկոսի»,- ասաց Դ.Լոքյանը: Ներսես Երիցյանն իր հերթին առարկեց այդ մտավախությունների դեմ, նշելով, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ երկրները հավասար պայմաններից են օգտվում եւ Թուրքիան չի կարող ավելի արտոնյալ վիճակում լինել: «Թվերը կարող է տպավորիչ էին, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում, իսկ պետական միջամտություն եւ օժանդակություն Հայաստանն ինքն էլ կարող է անել»,- ասաց նախարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play