Հայաստանի նախագահն ընդունել է հանրաճանաչ ռուս դերասան<br /> Վալենտին Գաֆտին<br />


Հայաստանի նախագահն ընդունել է հանրաճանաչ ռուս դերասան
Վալենտին Գաֆտին

  • 28-09-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 28-ին ընդունել է հանրաճանաչ ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը, նախագահը նշել է, որ ռուսական մշակոյթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ յարգանք են վայելում: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը կարեւորել է եղած մշակոյթային կապերի ոչ միայն պահպանումն, այլեւ ընդլայնումը, որպէսզի երիտասարդ սերունդը եւս դրանց հաղորդակից լինելու հնարաւորութիւն ունենայ: Ս.Սարգսեանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել: Վ.Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդէն իսկ մտածում է յաջորդ այցերի մասին: Նա պատմել է համատեղ մշակոյթային գործակցութեան նոր մտայղացումների մասին, նշել, որ քննարկւում է Հայաստանում «Սովրեմեննիկ» թատրոնի հիւրախաղերի հնարաւորութիւնը:
  -   Քաղաքական