Սերժ Սարգսեանը ծանօթացաւ Երեւանի ՋԷԿ-ի շինաաշխատանքների<br /> ընթացքին<br />


Սերժ Սարգսեանը ծանօթացաւ Երեւանի ՋԷԿ-ի շինաաշխատանքների
ընթացքին

  • 28-09-2009 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ՋԷԿ-ի շինաշխատանքները մտել են աւարտական փուլ, ներկայումս հանգույց առ հանգույց ընթանում են գործարկման աշխատանքները: 271 Մվտ հզորութեամբ էլեկտրակայանի գործարկմամբ, որը նախատեսուած է 2010թ. ապրիլի 30-ին, կբարձրանայ Հայաստանի էներգետիկ անվտանգութիւնը: Շինաշխատանքների ընթացքին տեղում ծանօթանալու նպատակով սեպտեմբերի 26-ին ՋԷԿ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ըստ ՋԷԿ-ի գլխաւոր տնօրէն Հովակիմ Յովհաննիսեանի, աշխատանքներն իրականացւում են ըստ Ճապոնիայի Միջազգային համագործակցութեան բանկի հետ ստորագրուած գործառության եւ կապալի պայմանագրերի, որոնցով նախատեսուած է շուրջ 24 մլրդ ճապոնական իենի ֆինանսաւկորում: Նշուեց, որ տնտեսական ճգնաժամը չի ազդել շինարարութեան ընթացքի վրայ` ֆինասնավորումը նորմալ է կատարւում: Շինարարութեան գլխաւոր կպալառուն հարաւկորեական «GS Ingineering & Construction» յայտնի ընկերութիւնն է: Հ.Յովհաննիսեանը յայտնեց, որ ՋԷԿ-ում տեղադրուած են տրանսեվրոպական «Ալստոմ», ճապոնական «Ֆուջի» ընկերութիւնների սարքաւորումները: Էլեկտրակայանը կը ծախսի մօտ երկու անգամ աւելի քիչ վառելիք, քան նախկին ԽՍՀՄ տարածքում որեւէ էլեկտրակայան: «Բնական գազի սակագների կտրուկ աճի պայմաններում վառելիքի ծախսի նման կրճատումը հսկայական նշանակութիւն կունենայ Հայաստանի տնտեսութեան համար»,- նշեց տնօրէնը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ կայանի գործարկմամբ առաջին հերթին կլուծուեն ներքին սպառման խնդիրները, նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման, փոխհոսքերի հետ կապուած խնդիրները: Կայանում կաշխատի մօտ 100 մարդ: Նախարարը նշեց, որ աշխատատեղերի թիւը պայմանաւորուած է ներկայիս տեխնիկական հնարաւորութիւններով. խորհրդային շրջանում նման կայանում կաշխատեր մօտ 400 մարդ:
  -   Տնտեսութիւն