Եարոսլաւլում կայացել է տնտեսական համագործակցութեան հարցերով<br /> հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը<br />


Եարոսլաւլում կայացել է տնտեսական համագործակցութեան հարցերով
հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը

  • 25-09-2009 21:00:00   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ԵԱՐՈՍԼԱՒԼ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնն աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի Դաշնութեան Եարոսլաւլ քաղաք, որտեղ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը: Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել յանձնաժողովի համանախագահներ` Տ.Սարգսեյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի, առանձնազրոյցը: Այնուհետեւ համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստի բացմանը: Նիստը բացել է Ի.Լեւիտինը, ով յատկանշական է համարել այն, որ նիստը տեղի է ունենում Եարոսլաւլում. օրեր առաջ նոյն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկուել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Իր խօսքում Տ.Սարգսեանն անդրադարձել է երկկողմ տնտեսական համագործակցութեանը: «Հայաստանի տնտեսութեան մէջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնութիւնում տեղի ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրուած են: Հայաստանի Հանրապետութիւնում ռուսական կապիտալով 1000-ից աւելի ընկերութիւն է աշխատում: Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցութիւնն ինտեգրուած են ռուսաստանեան տնտեսութեան հետ»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ առաջին կիսամեակում ճգնաժամը բաւական ուժեղ է հարուածել տնտեսութեանը, սակայն այսօր, զգուշաւոր լաւատեսութեամբ, կարելի է նկատել տնտեսութեան աճի միտումներ: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարութեան հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս: Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 2008թ.-ի հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի արձանագրութեան կատարման ընթացքի, երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների, իրավապայմանագրային հիմքի ներկայ վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնութեանը փոխանցված ձեռնարկութիւնների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակոյթային եւ կրթական ոլորտներում համագործակցութեան մասին: Նիստի մասնակիցները դրական են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակոյթի, կրթութեան եւ այլ բնագաւառներում համագործակցութեան զարգացման ուղղութեամբ կատարուված աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստի աւարտին Տ.Սարգսեանը եւ Ի.Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ նիստի Արձանագրութիւնը, որից յետոյ տեղի է ունեցել նրանց մամուլի ասուլիսը: Յանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման վայրն ու ժամկէտները կյստակեցուեն դիւանագիտական խողովակներով:
  -   Տնտեսութիւն