2010թ.-ին յանցագործութիւն է կատարել 452 անչափահաս. նրանցից 14-ը եղել են կրկնակի յանցագործներ
28-04-2011 14:20:15 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
«2010թ.-ին կատարուել է 511 յանցագործութիւն, որին մասնակցել է 452 անչապահաս: Նրանցից 14-ը եղել են կրկնակի յանցագործներ: 2009թ կատարուել է 532 յանցագործութիւն, որին մասնակցել է 477 անչապահաս: Այս մասին ապրիլի 28-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանութեան քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան 3-րդ վարչութեան պետի տեղակալ Նելլի Դուրեանը: Ըստ նրա, այդ տուեալները ցոյց են տալիս, որ ծնողները կամ զլանում են երեխային հետեւել՝ մատնլէով անուշադրութեան, կամ էլ չեն կարողանում լուծել երեխայի զբաղուածութեան խնդիրը: