Սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ<br /> համագործակցութեան կոմիտէի տասներորդ նիստը<br />


Սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ
համագործակցութեան կոմիտէի տասներորդ նիստը

  • 22-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցութեան կոմիտէի տասներորդ նիստում քննարկուել են Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան ՀՀ-ԵՄ գործողութիւնների ծրագրի իրականացման ընթացքը, Արեւելյան գործընկերութեան շրջանակներում Հայաստանի եւ Եվրոմիութհան յարաբերութիւնների խորացման հետ կապուած հարցեր, ներառեալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման հեռանկարները: Օրակարգում ներառուած էին նաեւ օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ կառավարման, մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների հետ կապուած հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորումը, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները, ԵՄ աջակցութիւնը եւ համագործակցութիւնը, այդ թւում նաեւ տարածաշրջանային համագործակցութիւնը, ԵՄ խորհրդատուական խմբի հետ գործակցութեան հետ կապուած հարցեր: Հայաստանի ու Եւրոպական Համայնքների եւ նրանց անդամ պետութիւնների միջեւ «Գործընկերութեան եւ համագործակցութեան մասին համաձայնագիր»-ը (ԳՀՀ) կնքուել է 1996թ.-ի ապրիլի 22-ին: Այն ուժի մէջ է մտել 1999թ. յուլիսի 1-ից: Համաձայնագրի 83-րդ յօդուածի համաձայն ստեղծուել է ՀՀ-ԵՄ Համագործակցութհան կոմիտէն, որի նիստերը տեղի են ունենում տարին մէկ անգամ` ռոտացիոն կարգով, Բրձուսելում կամ Երեւանում:
  -   Տնտեսութիւն