Սերժ Սարգսեան. Հարկային ու մաքսային գործընթացները առաւելագոյնս պարզեցնելու հարցում երկրի ղեկավարութեան նպատակները լուրջ էն<br />


Սերժ Սարգսեան. Հարկային ու մաքսային գործընթացները առաւելագոյնս պարզեցնելու հարցում երկրի ղեկավարութեան նպատակները լուրջ էն

  • 27-04-2011 22:31:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Պետական բիւջէ մուտքեր կատարելիս հարկատուներին աւելորդ հոգսերից ազատելու, հարկային ու մաքսային գործընթացները առաւելագոյնս պարզեցնելու հարցում Հայաստանի ղեկավարութեան նպատակները լուրջ են։ Այս մասին Հայաստանի լեռնամետալուրգիական արդիւնաբերութեան ոլորտում գործող հիմնական ընկերութիւնների տնօրէնների ու սեփականատէրերի հետ ապրիլի 27-ի խորհրդակցութեանը այս մասին հաւաստիացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, յիշեցնելով, որ վերջերս երկրի Ազգային անվտանգութեան խորհուրդը հաստատել է առաջիկայ երեք տարիների կտրուածքով հարկային ու մաքսային բարեփոխումների ծրագիրը։ Խորհրդակցութեան աւարտին լրագրողների հետ հարցազրոյցում երկրի ղեկավարն ընդգծեց, որ դա բնաւ չի նշանակում, թէ երկրի ղեկավարութիւնը մտադիր է իջեցնել հարկերի դրոյքաչափերը. «Մենք չենք կարող կրճատել մեր ծախսերը սոցիալական, կրթութեան, առողջապահութեան, պաշտպանութեան ոլորտներում, մենք չենք կարող թոշակներ չվճարել կամ ուշացումներով վճարել։ Ուստի պարզեցնելով այդ գործընթացները, մենք իրաւունք ունենք ակնկալելու ըմբռնումով մօտեցում հարկատուների կողմից՝ դա փոխադարձ շահաւէտ գործընթաց է»,- պարզաբանեց երկրի ղեկավարը, ընդգծելով, որ լեռնամետալուրգիական ոլորտում աշխատում է երկրի խոշոր հարկատուների մի մասը։ Խորհրդակցութեանը, ըստ երկրի ղեկավարի, խօսք է գնացել ոլորտի զարգացման ծրագրերի մասին, մասնաւորապէս, ձեռնարկատէրերը նշել էն, որ առաջիկայ 3-3,5 տարիների ընթացքում իրենք պատրաստւում էն կրկնապատկել իրենց արտադրութեան ծաւալները։ «Դա նշանակում է կրկնապատիկ աւելի յարկեր, դա նշանակում է եթէ ոչ կրկնապատիկ, գոնէ 0,7-0,8 անգամ աւելի աշխատատեղ, եւ բնականաբար ուղեկցող այլ արտադրութիւններ»,- ասաց Սերժ Սարգսեանը։
  -   Տնտեսութիւն