Հնարաւոր է բրազիլական կազմակերպութիւնները ներդրումներ կատարեն «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման համար


Հնարաւոր է բրազիլական կազմակերպութիւնները ներդրումներ կատարեն «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման համար

  • 05-08-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով օգոստոսի 5-ին Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելայ Նիկոդեմոսին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը մանրամասն ներկայացրել է ոլորտում իրականացուող ծրագրերը: Նա, մասաւորապէս, անդրադարձել է «Հիւսիս-հարաւ» երկաթուղու եւ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման ծրագրերին: Նախարարը յայտնել է, որ հոկտեմբերին աւտոմայրուղու կառուցման հետ կապուած Երեւանում կ'անցկացուի դոնոր կազմակերպութիւնների հաւաք: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանի, իր հերթին Մ.Նիկոդեմոսը նշել է, որ Բրազիլիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի: Դեսպանը չբացառեց, որ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման համար ներդրումներ կը կատարեն նաեւ բրազիլական կազմակերպութիւնները:
  -   Տնտեսութիւն