Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան աշխատանքներ է իրականացնում<br /> Նուբարաշէնի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների<br /> կրճատման ուղղութեամբ<br />


Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան աշխատանքներ է իրականացնում
Նուբարաշէնի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների
կրճատման ուղղութեամբ

  • 29-07-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան ներկայումս Նուբարաշէնի աղբավայրում յատուկ տեխնոլոգիայով աշխատանքներ է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսութեան վարչութեան պետ Գագիկ Խաչատրեանը, կորպորացիան հողածածկման, հորատանցքերի միջոցով մեթան գազը հասցնում է այրման կայան, որտեղ այն այրվելուց յետոյ վերածւում է ածխաթթու գազի: Այս աշխատանքների առաջին փուլը կաւարտուի օգոստոսի վերջին: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Շիմիձու» կորպորացիայի միջեւ մարտին ստորագրուել է Նուբարաշէնի աղբավայրից կենսագազի ստացման վերաբերեալ պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում նախատեսւում է Նուբարաշէնի աղբավայրից շրջակայ միջավայր արտատնետվող մեթանի այրումից ստանալ էներգիա: Ծրագրի իրականացման համար, ըստ նախանական հաշուարկների, կորպորացիայի կողմից ներդրուելու է 5,5 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն