Հայաստանում գործող 70-ից աւելի հիւրանոցներից միայն տասն են
որակաւորուած
24-07-2009 19:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Հայաստանում ներկայումս գործում են 70-ից աւելի հյուրանոցներ,
ակտիւ գործունէութիւն են ծաւալում նաեւ առողջարանները, մի քանի
մոթելներ, զբոսաշրջային տներ, ճամբարներ, զբոսաշրջային
բնակատեղիներ: Այս մասին յուլիսի 24-ի ասուլիսում յայտնեց ՀՀ
Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային զարգացման
վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը: Նա նշեց, որ հանրապետութիւնում
որակաւորուած են տասը հյուրանոցներ եւ չորս զբոսաշրջային տներ:
Հայաստանում հինգ աստղանի միայն մէկ հիւրանոց է գործում`
«Գոլդեն փելեսը»: Կան նաեւ չորս, երեք եւ մէկ աստղանի հյունոցներ:
Մ.Ապրեսեանը նշեց, որ որակաւորուած բոլոր հիւրանոցները գտնւում են
մայրաքաղաքում: Ներկայումս հիւրանոցի որակաւորման երկու յայտ կայ,
որոնցից մէկը Գիւմրիից է: Ըստ Մ.Ապրեսեանի, որակաւորումը
կատարւում է կամավորության սկզբունքով:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականութեանը, ապա, ըստ
Մ.Ապրեսեանի, պետութիւնը մասնաւոր հատուածի գնային քաղաքականութեան
վրայ որեւէ ազդեցութիւն ունենալ չի կարող: Շուկան իր խօսքն ասում
է. եթէ թանկ է լինում, մարդիկ չեն օգտւում: Գնային
քաղաքականութեան վրայ ազդել հնարաւոր է միայն տնտեսական
մրցակցութեան պաշտպանութեան օրէնքով նախատեսուած դէպքերում եւ
կարգով: Հիւրանոցային տնտեսութեան օբյեկտների որակաւորման
համակարգի ներդրումը եւս, ըստ Մ.Ապրեսեանի, բարենպաստ մթնոլորտի
ապահովման անուղղակի ազդեցութեան, գնային միջնորդաւորուած
կարգաւորման լուրջ մեխանիզմ է: Այս համակարգը նոր է ներդրուել եւ
արդիւնքներն առաջիկայ տարիներին ակնյայտ կդառնան: Մ.Ապրեսեանի
խօսքերով, դա նպաստում է նաեւ ներդրումների ներգրաւմանը: