Հայաստանում գործող 70-ից աւելի հիւրանոցներից միայն տասն են<br /> որակաւորուած<br />


Հայաստանում գործող 70-ից աւելի հիւրանոցներից միայն տասն են
որակաւորուած

  • 24-07-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում ներկայումս գործում են 70-ից աւելի հյուրանոցներ, ակտիւ գործունէութիւն են ծաւալում նաեւ առողջարանները, մի քանի մոթելներ, զբոսաշրջային տներ, ճամբարներ, զբոսաշրջային բնակատեղիներ: Այս մասին յուլիսի 24-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը: Նա նշեց, որ հանրապետութիւնում որակաւորուած են տասը հյուրանոցներ եւ չորս զբոսաշրջային տներ: Հայաստանում հինգ աստղանի միայն մէկ հիւրանոց է գործում` «Գոլդեն փելեսը»: Կան նաեւ չորս, երեք եւ մէկ աստղանի հյունոցներ: Մ.Ապրեսեանը նշեց, որ որակաւորուած բոլոր հիւրանոցները գտնւում են մայրաքաղաքում: Ներկայումս հիւրանոցի որակաւորման երկու յայտ կայ, որոնցից մէկը Գիւմրիից է: Ըստ Մ.Ապրեսեանի, որակաւորումը կատարւում է կամավորության սկզբունքով: Ինչ վերաբերում է գնային քաղաքականութեանը, ապա, ըստ Մ.Ապրեսեանի, պետութիւնը մասնաւոր հատուածի գնային քաղաքականութեան վրայ որեւէ ազդեցութիւն ունենալ չի կարող: Շուկան իր խօսքն ասում է. եթէ թանկ է լինում, մարդիկ չեն օգտւում: Գնային քաղաքականութեան վրայ ազդել հնարաւոր է միայն տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան օրէնքով նախատեսուած դէպքերում եւ կարգով: Հիւրանոցային տնտեսութեան օբյեկտների որակաւորման համակարգի ներդրումը եւս, ըստ Մ.Ապրեսեանի, բարենպաստ մթնոլորտի ապահովման անուղղակի ազդեցութեան, գնային միջնորդաւորուած կարգաւորման լուրջ մեխանիզմ է: Այս համակարգը նոր է ներդրուել եւ արդիւնքներն առաջիկայ տարիներին ակնյայտ կդառնան: Մ.Ապրեսեանի խօսքերով, դա նպաստում է նաեւ ներդրումների ներգրաւմանը:
  -   Տնտեսութիւն