Ախալքալաքի շրջանում վերանորոգւում են կամուրջներ,<br /> գիւղամիջեան ճանապարհներ, ոռոգման համակարգը, մանկապարտէզներ եւ<br /> այլ շինութիւններ<br />


Ախալքալաքի շրջանում վերանորոգւում են կամուրջներ,
գիւղամիջեան ճանապարհներ, ոռոգման համակարգը, մանկապարտէզներ եւ
այլ շինութիւններ

  • 02-07-2009 22:00:00   |   |  Տնտեսութիւն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Վրաստանի պետական եւ տեղական բիւջէից յատկացուած դրամական միջոցների շնորհիւ վերստին սկսուելու են ինչպէս Ախալքալաքի, այնպէս էլ շրջանի գիւղերում տարւվող բարեկարգման աշխատանքները: Ինչպէս «Ա-ինֆո»-ին յայտնել է Ախալքալաքի շրջանային վարչութեան տնտեսութեան եւ ենթակառույցների զարգացման ծառայութեան պետ Վահան Բաթոյանը, ներկայումս շրջանի շատ գիւղերի` ինչպէս օրինակ, Գումբուրդոյի, Կիրովականի, Մուրջախեթի, Մաջադիայի, Խանդոյի գիւղամիջեան ճանապարհներն աւելի լաւ վիճակում են, քան առաջ: «Պետական բիւջէից իւրաքանչիւր գիւղի յատկացուեց 2500 լարի, նաեւ իւրաքանչիւր բնակչի համար` 5 լարի 60 թեթրի: Գիւղեր կային, որոնք ստացան 5000 լարի, մեծ գիւղերը, օրինակ, Դիլիսկան` 19.000, Խանդոն` 18.000 լարի: Գիւղերը որոշեցին, թէ այդ գումարով առաջնայինը ինչ աշխատանքներ պէտք է տանեն: Գիւղեր կային, որ հարսանեաց տները վերանորոգեցին, ակումբները, գիւղամիջեան ճանապարհները, ոռոգման համակարգը»,- տեղեկացրեց Վ. Բաթոյանը: Ախալքալաքի շրջանային վարչութեան տնտեսութեան եւ ենթակառույցների զարգացման ծառայութեան պետը նշեց նաեւ, որ ներկայումս վերանորոգւում են Կոչիո-Բարալեթ եւ Կոչիո-Ագանա գիւղերը միացնող կամուրջները, որոնք եղել են քանդված ու գրեթէ անանցանելի: Վերանորոգւում է նաեւ Ախալքալաքի կոյուղու համակարգը, կառուցւում է նոր ջրատար: Բարեկարգւում են քաղաքի ակումբները, «Ապագայի տուն» հաստատութեան շինութիւնը, մանկապարտէզները: «50.000 լարի նախատեսուած է գիւղերի ջրատարների վերանորոգման համար: Երկու ջրատարներ են կառուցուելու Էխտիլա-Արագվա-Օրջա գիւղերի համար, միւսը` Դիլիֆ-Վաչիան-Չամդուրա-Մուրջախեթ-Կիրովական գիւղերի համար` 1.400.000 լարիի սահմաններում: Պետական բիւջէով նախատեսուած է եօթ դպրոցներ վերանորոգել` Կարծախի, Բուղաշենի, Վաչիանի, Դադեշի, Կիրովականի, Թախչա, Կոչիո գիւղերի դպրոցները, որոնց համար յատկացուած է մօտ 400.000 լարի: Մինչեւ օգոստոսի 25-ը շինարարները պէտք է այդ աշխատանքները կատարեն»,- յայտնեց Վահան Բաթոյանը: Ի դէեպ, տեղական բիւջէն 120.000 լարի է նախատեսել նաեւ դպրոցներում թեթեւ կոսմետիկ վերանորոգում իրականացնելու համար: Բարեկարգման աշխատանքները տարվելու են դպրոցների այն հատուածներում, որոնք առաւել շատ են զգում անհրաժեշտ խնամքի կարիք: Բարեկարգման աշխատանքներ Ախալքալաքի շրջանում ԱԽԱԼՔԱԼԱՔ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Վրաստանի պետական եւ տեղական բիւջէից յատկացուած դրամական միջոցների շնորհիւ վերստին սկսուելու են ինչպէս Ախալքալաքի, այնպէս էլ շրջանի գիւղերում տարւվող բարեկարգման աշխատանքները: Ինչպէս «Ա-ինֆո»-ին յայտնել է Ախալքալաքի շրջանային վարչութեան տնտեսութեան եւ ենթակառույցների զարգացման ծառայութեան պետ Վահան Բաթոյանը, ներկայումս շրջանի շատ գիւղերի` ինչպէս օրինակ, Գումբուրդոյի, Կիրովականի, Մուրջախեթի, Մաջադիայի, Խանդոյի գիւղամիջեան ճանապարհներն աւելի լաւ վիճակում են, քան առաջ: «Պետական բիւջէից իւրաքանչիւր գիւղի յատկացուեց 2500 լարի, նաեւ իւրաքանչիւր բնակչի համար` 5 լարի 60 թեթրի: Գիւղեր կային, որոնք ստացան 5000 լարի, մեծ գիւղերը, օրինակ, Դիլիսկան` 19.000, Խանդոն` 18.000 լարի: Գիւղերը որոշեցին, թէ այդ գումարով առաջնայինը ինչ աշխատանքներ պէտք է տանեն: Գիւղեր կային, որ հարսանեաց տները վերանորոգեցին, ակումբները, գիւղամիջեան ճանապարհները, ոռոգման համակարգըգ»,- տեղեկացրեց Վ. Բաթոյանը: Ախալքալաքի շրջանային վարչութեան տնտեսութեան եւ ենթակառույցների զարգացման ծառայութեան պետը նշեց նաեւ, որ ներկայումս վերանորոգւում են Կոչիո-Բարալեթ եւ Կոչիո-Ագանա գիւղերը միացնող կամուրջները, որոնք եղել են քանդված ու գրեթէ անանցանելի: Վերանորոգւում է նաեւ Ախալքալաքի կոյուղու համակարգը, կառուցւում է նոր ջրատար: Բարեկարգւում են քաղաքի ակումբները, «Ապագայի տուն» հաստատութեան շինութիւնը, մանկապարտէզները: «50.000 լարի նախատեսուած է գիւղերի ջրատարների վերանորոգման համար: Երկու ջրատարներ են կառուցուելու Էխտիլա-Արագվա-Օրջա գիւղերի համար, միւսը` Դիլիֆ-Վաչիան-Չամդուրա-Մուրջախեթ-Կիրովական գիւղերի համար` 1.400.000 լարիի սահմաններում: Պետական բիւջէով նախատեսուած է եօթ դպրոցներ վերանորոգել` Կարծախի, Բուղաշենի, Վաչիանի, Դադեշի, Կիրովականի, Թախչա, Կոչիո գիւղերի դպրոցները, որոնց համար յատկացուած է մօտ 400.000 լարի: Մինչեւ օգոստոսի 25-ը շինարարները պէտք է այդ աշխատանքները կատարեն»,- յայտնեց Վահան Բաթոյանը: Ի դէեպ, տեղական բիւջէն 120.000 լարի է նախատեսել նաեւ դպրոցներում թեթեւ կոսմետիկ վերանորոգում իրականացնելու համար: Բարեկարգման աշխատանքները տարվելու են դպրոցների այն հատուածներում, որոնք առաւել շատ են զգում անհրաժեշտ խնամքի կարիք:
  -   Տնտեսութիւն