Ախալքալաքի շրջանում վերանորոգվում են կամուրջներ,<br /> գյուղամիջյան ճանապարհներ, ոռոգման համակարգը, մանկապարտեզներ եւ<br /> այլ շինություններ<br />


Ախալքալաքի շրջանում վերանորոգվում են կամուրջներ,
գյուղամիջյան ճանապարհներ, ոռոգման համակարգը, մանկապարտեզներ եւ
այլ շինություններ

  • 02-07-2009 22:00:00   | Հունաստան  |  Տնտեսություն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Վրաստանի պետական եւ տեղական բյուջեից հատկացված դրամական միջոցների շնորհիվ վերստին սկսվելու են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ շրջանի գյուղերում տարվող բարեկարգման աշխատանքները: Ինչպես «Ա-ինֆո»-ին հայտնել է Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանը, ներկայումս շրջանի շատ գյուղերի` ինչպես օրինակ, Գումբուրդոյի, Կիրովականի, Մուրջախեթի, Մաջադիայի, Խանդոյի գյուղամիջյան ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան առաջ: «Պետական բյուջեից յուրաքանչյուր գյուղի հատկացվեց 2500 լարի, նաեւ յուրաքանչյուր բնակչի համար` 5 լարի 60 թեթրի: Գյուղեր կային, որոնք ստացան 5000 լարի, մեծ գյուղերը, օրինակ, Դիլիսկան` 19.000, Խանդոն` 18.000 լարի: Գյուղերը որոշեցին, թե այդ գումարով առաջնայինը ինչ աշխատանքներ պետք է տանեն: Գյուղեր կային, որ հարսանյաց տները վերանորոգեցին, ակումբները, գյուղամիջյան ճանապարհները, ոռոգման համակարգը»,- տեղեկացրեց Վ. Բաթոյանը: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետը նշեց նաեւ, որ ներկայումս վերանորոգվում են Կոչիո-Բարալեթ եւ Կոչիո-Ագանա գյուղերը միացնող կամուրջները, որոնք եղել են քանդված ու գրեթե անանցանելի: Վերանորոգվում է նաեւ Ախալքալաքի կոյուղու համակարգը, կառուցվում է նոր ջրատար: Բարեկարգվում են քաղաքի ակումբները, «Ապագայի տուն» հաստատության շինությունը, մանկապարտեզները: «50.000 լարի նախատեսված է գյուղերի ջրատարների վերանորոգման համար: Երկու ջրատարներ են կառուցվելու Էխտիլա-Արագվա-Օրջա գյուղերի համար, մյուսը` Դիլիֆ-Վաչիան-Չամդուրա-Մուրջախեթ-Կիրովական գյուղերի համար` 1.400.000 լարիի սահմաններում: Պետական բյուջեով նախատեսված է յոթ դպրոցներ վերանորոգել` Կարծախի, Բուղաշենի, Վաչիանի, Դադեշի, Կիրովականի, Թախչա, Կոչիո գյուղերի դպրոցները, որոնց համար հատկացված է մոտ 400.000 լարի: Մինչեվ օգոստոսի 25-ը շինարարները պետք է այդ աշխատանքները կատարեն»,- հայտնեց Վահան Բաթոյանը: Ի դեպ, տեղական բյուջեն 120.000 լարի է նախատեսել նաեւ դպրոցներում թեթեւ կոսմետիկ վերանորոգում իրականացնելու համար: Բարեկարգման աշխատանքները տարվելու են դպրոցների այն հատվածներում, որոնք առավել շատ են զգում անհրաժեշտ խնամքի կարիք: Բարեկարգման աշխատանքներ Ախալքալաքի շրջանում ԱԽԱԼՔԱԼԱՔ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Վրաստանի պետական եւ տեղական բյուջեից հատկացված դրամական միջոցների շնորհիվ վերստին սկսվելու են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ շրջանի գյուղերում տարվող բարեկարգման աշխատանքները: Ինչպես «Ա-ինֆո»-ին հայտնել է Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանը, ներկայումս շրջանի շատ գյուղերի` ինչպես օրինակ, Գումբուրդոյի, Կիրովականի, Մուրջախեթի, Մաջադիայի, Խանդոյի գյուղամիջյան ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան առաջ: «Պետական բյուջեից յուրաքանչյուր գյուղի հատկացվեց 2500 լարի, նաեւ յուրաքանչյուր բնակչի համար` 5 լարի 60 թեթրի: Գյուղեր կային, որոնք ստացան 5000 լարի, մեծ գյուղերը, օրինակ, Դիլիսկան` 19.000, Խանդոն` 18.000 լարի: Գյուղերը որոշեցին, թե այդ գումարով առաջնայինը ինչ աշխատանքներ պետք է տանեն: Գյուղեր կային, որ հարսանյաց տները վերանորոգեցին, ակումբները, գյուղամիջյան ճանապարհները, ոռոգման համակարգըգ»,- տեղեկացրեց Վ. Բաթոյանը: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետը նշեց նաեւ, որ ներկայումս վերանորոգվում են Կոչիո-Բարալեթ եւ Կոչիո-Ագանա գյուղերը միացնող կամուրջները, որոնք եղել են քանդված ու գրեթե անանցանելի: Վերանորոգվում է նաեւ Ախալքալաքի կոյուղու համակարգը, կառուցվում է նոր ջրատար: Բարեկարգվում են քաղաքի ակումբները, «Ապագայի տուն» հաստատության շինությունը, մանկապարտեզները: «50.000 լարի նախատեսված է գյուղերի ջրատարների վերանորոգման համար: Երկու ջրատարներ են կառուցվելու Էխտիլա-Արագվա-Օրջա գյուղերի համար, մյուսը` Դիլիֆ-Վաչիան-Չամդուրա-Մուրջախեթ-Կիրովական գյուղերի համար` 1.400.000 լարիի սահմաններում: Պետական բյուջեով նախատեսված է յոթ դպրոցներ վերանորոգել` Կարծախի, Բուղաշենի, Վաչիանի, Դադեշի, Կիրովականի, Թախչա, Կոչիո գյուղերի դպրոցները, որոնց համար հատկացված է մոտ 400.000 լարի: Մինչեվ օգոստոսի 25-ը շինարարները պետք է այդ աշխատանքները կատարեն»,- հայտնեց Վահան Բաթոյանը: Ի դեպ, տեղական բյուջեն 120.000 լարի է նախատեսել նաեւ դպրոցներում թեթեւ կոսմետիկ վերանորոգում իրականացնելու համար: Բարեկարգման աշխատանքները տարվելու են դպրոցների այն հատվածներում, որոնք առավել շատ են զգում անհրաժեշտ խնամքի կարիք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play