Հայաստանի եւ Սփիւռքի լրատվամիջոցների աւելի քան 200 ներկայացուցիչներ կմասնակցեն Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին<br />


Հայաստանի եւ Սփիւռքի լրատվամիջոցների աւելի քան 200 ներկայացուցիչներ կմասնակցեն Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին

  • 08-10-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի եւ Մարսելի փոխքաղաքապետ, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիեր Փարաքյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանը եւ Մարսելի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանը: Նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 12-16-ին Արցախում կայանալիք հայ լրագրողների 5-րդ եւ հոկտեմբերի 17-19-ին` հայ ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համահայկական համաժողովների ուղղութեամբ իրականացուած աշխատանքները: Հ.Յակոբեանը նշել է, որ ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցութեան եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան աջակցութեամբ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակոյթային IV փառատոնի շրջանակներում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանայ «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատուական անվտանգութիւնը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի եւ Սփիւռքի լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ, ինչպէս նաեւ ոչ հայկական ԶԼՄ-երում աշխատող հայ լրագրողներ` աւելի քան 200 մասնակիցներ 27 երկրներից: «Այս համաժողովին մասնակցող 200 լրագրողներից իւրաքանչիւրը եթէ գոնէ մէկ նիւթ էլ պատրաստի Արցախի մասին, դա բաւական լաւ արդիւնք կլինի»,- ասել է Հ.Յակոբեանը: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է Ֆինանսիստների եւ բանկիրների առաջին հայ համաժողովին, որը կազմակերպւում է ՀՀ Կենտրոնական բանկի եւ Բանկերի միութեան հետ: Այն նպատակ ունի համախմբել աշխարհասփիւռ հայ բանկիրների եւ ֆինանսիստների ներուժը, մշակել Հայաստան-Սփիռք գործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման մեխանիզմներ, ստեղծել ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցություն եւ դրա հիման վրայ ձեւաւորել մասնագիտական ցանց: Համաժողովին կմասնակցեն 10 երկրերից շուրջ 100 ֆինանսիստներ եւ բանկիրներ: Համաժողովի արդիւնքում նախատեսւում է ստեղծել ընկերակցություն, հիմնել խորհուրդ, որն էլ կմշակի Հայրենիք-Սփիռք մասանգիտական տուեալ ուղղութեան մասնագէտների յետագայ գործակցութիւնը: Անդրադառնալով Մարսելի հայ համայնքին, նախարարը նշել է, որ Մարսելում ստեղծուած հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդը օրինակելի պէտք է լինի հայկական միւս համայնքների համար, եւ ամէն ինչ պէտք է անել, որ միւս համայնքներում էլ ստեղծուեն նմանօրինակ կառոյցներ: Դ.Փարաքյանի խօսքերով, իր 40 ազգականների հետ Հայաստան է ժամանել նախ իր 2 դուստրերին եւ որդուն` Սեւանին, Հայրենիքում, Սեւանում կնքելու համար: «Վերադառնալով Մարսել` ես բոլոր իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալու այցելել Հայաստան», - նշել է փոխքաղաքապետը: Ներկայացնելով ֆրանսահայ համայնքի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները, հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ուղղութեամբ տարւվող աշխատանքները, Մարսելի փոխքաղաքապետը ներկայացել է հոկտեմբերի 7-8-ին Երեւրանում անցկացուած հայ-ֆրանսիական ապակենտրոնացուած համաժողովի արդիւնքները. Հայաստան է ժամանել 20 ֆրանսիացի գործարար, որոնք հանդիպումներ են ունենում հայ բիզնես-ներկայացուցիչների հետ եւ արդէն իսկ առկայ են համագործակցութեան համաձայնութիւններ եւ պայմանագրեր:
  -   Հասարակութիւն