Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ավելի քան 200 ներկայացուցիչներ կմասնակցեն Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին<br />


Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ավելի քան 200 ներկայացուցիչներ կմասնակցեն Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին

  • 08-10-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մարսելի փոխքաղաքապետ, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիեր Փարաքյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանը: Նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 12-16-ին Արցախում կայանալիք հայ լրագրողների 5-րդ եւ հոկտեմբերի 17-19-ին` հայ ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համահայկական համաժողովների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հ.Հակոբյանը նշել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության եւ Հայաստանի ժուռնալիստների միության աջակցությամբ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ, ինչպես նաեւ ոչ հայկական ԶԼՄ-երում աշխատող հայ լրագրողներ` ավելի քան 200 մասնակիցներ 27 երկրներից: «Այս համաժողովին մասնակցող 200 լրագրողներից յուրաքանչյուրը եթե գոնե մեկ նյութ էլ պատրաստի Արցախի մասին, դա բավական լավ արդյունք կլինի»,- ասել է Հ.Հակոբյանը: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է Ֆինանսիստների եւ բանկիրների առաջին հայ համաժողովին, որը կազմակերպվում է ՀՀ Կենտրոնական բանկի եւ Բանկերի միության հետ: Այն նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայ բանկիրների եւ ֆինանսիստների ներուժը, մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմներ, ստեղծել ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցություն եւ դրա հիման վրա ձեւավորել մասնագիտական ցանց: Համաժողովին կմասնակցեն 10 երկրերից շուրջ 100 ֆինանսիստներ եւ բանկիրներ: Համաժողովի արդյունքում նախատեսվում է ստեղծել ընկերակցություն, հիմնել խորհուրդ, որն էլ կմշակի Հայրենիք-Սփյուռք մասանգիտական տվյալ ուղղության մասնագետների հետագա գործակցությունը: Անդրադառնալով Մարսելի հայ համայնքին, նախարարը նշել է, որ Մարսելում ստեղծված հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը օրինակելի պետք է լինի հայկական մյուս համայնքների համար, եւ ամեն ինչ պետք է անել, որ մյուս համայնքներում էլ ստեղծվեն նմանօրինակ կառույցներ: Դ.Փարաքյանի խոսքերով, իր 40 ազգականների հետ Հայաստան է ժամանել նախ իր 2 դուստրերին եւ որդուն` Սեւանին, Հայրենիքում, Սեւանում կնքելու համար: «Վերադառնալով Մարսել` ես բոլոր իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալու այցելել Հայաստան», - նշել է փոխքաղաքապետը: Ներկայացնելով ֆրանսահայ համայնքի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները, հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, Մարսելի փոխքաղաքապետը ներկայացել է հոկտեմբերի 7-8-ին Երեւրանում անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովի արդյունքները. Հայաստան է ժամանել 20 ֆրանսիացի գործարար, որոնք հանդիպումներ են ունենում հայ բիզնես-ներկայացուցիչների հետ եւ արդեն իսկ առկա են համագործակցության համաձայնություններ եւ պայմանագրեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play