Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին<br />


Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

  • 08-10-2010 14:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացուի Հայաստանի Հանրապետութեան արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինուորական եւ այլընտրանքային ծառայութիւնների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպէս նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինուորական ծառայութեան զորակոչից տարկետման իրաւունքը: 2010 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզօրացրուեն սահմանուած ժամկէտում պարտադիր զինուորական ծառայութիւն անցած զինծառայողները: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, ՀՀ կառավարութեանը յանձնարարուել է` երկշաբաթյա ժամկէտում ընդունել սոյն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: Հրամանագիրն ուժի մէջ է մտնում պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանից:
  -   Քաղաքական