Սոչիում աւարտուել է անվտանգութեան հարցերը համակարգող պաշտօնեաների միջազգային հանդիպումը<br />


Սոչիում աւարտուել է անվտանգութեան հարցերը համակարգող պաշտօնեաների միջազգային հանդիպումը

  • 06-10-2010 15:54:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՍՈՉԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոչիում աւարտուել է ՌԴ-ի Անվտանգութեան խորհրդի նախաձեռնութեամբ կայացած շուրջ վեց տասնեակ երկրների անվտանգութեան հարցերը համակարգող պաշտօնեաների միջազգային հանդիպումը: Հանդիպման շրջանակում հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ֆրանսիայի Ազգային անվտանգութեան եւ պաշտպանութեան հարցերով գլխաւոր քարտուղար Ֆրենսիս Դելոնի, Լյուքսեմբուրգի Ազգային պաշտպանութեան բարձրագոյն կոմիսարիատի բարձրագոյն կոմիսար Ռոլան Բոմբարդելլայի, Չինաստանի Հանրային անվտանգութեան նախարար Մեն Ցզյանչժուի, Աուստրիայի Ազգային անվտանգութեան խորհրդի եւ արտաքին գործերի նախարարութեան գործակցութիւնը համակարգող Գերհարդ Յանդլի հետ: Քննարկուել են Հայաստանի եւ նշուած երկրների անվտանգութեան խորհուրդների կամ համանման գործառոյթներն ունեցող կառոյցների միջեւ համագործակցութեան հաստատման եւ զարգացման հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգութեան սպառնալիքների ու դրանց դիմակայելու ուղղութեամբ համատեղ ջանքերի կիրառման հնարաւորութիւնների մասին: Ըստ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, Ա.Բաղդասարեանի գլխաւորած պատուիրակութիւնն նոյն օրուայ կվերադառնայ Երեւան:
  -   Քաղաքական