Փարիզում տեղի է ունեցել «Հայաստանի լոյսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդէսը<br />


Փարիզում տեղի է ունեցել «Հայաստանի լոյսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդէսը

  • 29-09-2010 19:54:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՓԱՐԻԶ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախութեան 19-րդ տարեդարձի նշման շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի բարձր հովանու ներքոյ սեպտեմբերի 27-ին Փարիզի «Սանթրալիենների տանը» տեղի է ունեցել «Հայաստանի լոյսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդէսը: Միջոցառման կազմակերպիչն էր ֆրանսահայ գործարար Սիրիլ Վասկոլ Կազանջյանը (Cyril Waskoll Kazandjian) եւ նրա հիմնադրած «Հայաստանի լոյսը» միութիւնը: Ֆրանսիացի յայտնի արուեստագէտ-լուսանկարիչ Ժան-Միշել Բերցի (Jean-Michem Berts) սեւ-սպիտակ լուսանկարներում ներկայացուած է Հայաստանի ու Արցախի վաղնջական խորհուրդն ու նախաստեղծ գեղեցկութիւնը, հայոց բնաշխարհի միստիկական լոյսն ու խորախորհուրդ զօրութիւնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, շնորհանդէսին ներկաներին ողջոյնի խօսքով դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիտեչեանը: Միջոցառմանը հրաւիրուած էին Ֆրանսիայի կառավարական շրջանների, Փարիզում հաւատարմագրուած դիւանագիտական անձնակազմի, քաղաքական, հասարակական, լրատուական, մշակոյթային, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքային կառոյցների անդամներ:
  -   Մշակոյթ