Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիւ հրդեհներ են բռնկուել Երեւանի եւ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում<br />


Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիւ հրդեհներ են բռնկուել Երեւանի եւ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում

  • 27-09-2010 19:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիւ ահազանգեր են ստացուել Երեւանի եւ հանրապետութեան մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկուած հրդեհների վերաբերեալ: Մասնաւորապէս, Երեւան քաղաքի Լենինգրադեան փողոցին հարակից Դալմայի այգիներում տարբեր օջախներով այրուել է 4000 քմ խոտ եւ 1000 քմ խաղողի այգի, Գեւորգ Չաուշի 50/1 հասցէին հարակից տարածքում` 2 հա խոտ, Հրազդանի կիրճում` Դաւիթաշենի կամրջին հարակից տարածքում` 15 հա խոտ (դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ), բուսաբանական այգու տարածքում` 2000 քմ խոտ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, հրդեհներ են բռնկուել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասին հարակից տարածքում` այրուել է 5 հա խոտ, Գաւառ-Մարտունի աւտոճանապարհի 15-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին հարակից «Գոգո» սարի լանջին` 1,5 հա խոտ, Սիւնիքի մարզի Սիւնիք գիւղին հարակից տարածքում` 2 հա խոտ եւ թփուտ, Արագածոտնի մարզի` Ղազարավան գիւղի գերեզմանատանը հարակից տարածքում` 1000 քմ մակերեսով խոտ, Փարպի գիւղին հարակից տարածքում` 3 հա մակերեսով խոտ: Դէպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարուել:
  -   Հասարակութիւն