ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ<br />


ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

  • 24-09-2010 20:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ բացուեց իրաքահայ գեղանկարիչ Անդրանիկ Օհաննեսյանի նկարների ցուցահանդէսը Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մասնակցեց Երեւանի պատմութեան թանգարանում իրաքահայ գեղանկարիչ Անդրանիկ Օհաննեսյանի անհատական ցուցահանդէսի բացման արարողութեանը: Ողջունելով գեղանկարչին` նախարար Յակոբեանը նշեց, որ Իրաքի ծանր տնտեսական պայմաններում հայերը ոչ միայն ապրում են, այլ նաեւ ստեղծագործում: «Վկան` Անդրանիկ Օհաննեսյանի վառ մտքերով եւ գոյներով ստեղծած եւ ցուցադրուած 35 կտաւներն են: Մի կողմից հեղինակն անդրադառնում է Հայոց Ցեղասպանութեան թեմային, միւս կողմից` գեղանկարներում առկայ է հայի ազատատենչ ձգտումն ու ոգին», - ընդգծեց տիկին Յակոբեանը: Նախարարը իրաքահայ համայնքին մաղթեց ուժ` դժուարութիւններին դիմակայելու համար եւ նշեց, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը պատրաստ է աջակցել վերջիններիս ծառացած խնդիրների լուծման հարցում: Շնորհակալութիւն յայտնելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանին` ցուցահանդէսի բացմանը թանգարանի սրահը տրամադրելու համար` գերատեսչութեան ղեկավարը կարեւորեց նման միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանի մշտական պատրաստակամութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարութեանն ուղղուած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Իրաքի հայոց ազգային կենտրոնական վարչութեան նախագահ Պարոյր Յակոբեանը: Վարչութեան նախագահը նշեց, որ նման միջոցառումների անցկացումը մեծապէս նպաստում է համայնքում ազգային ոգու զարթոնքին եւ Հայրենիք-Սփիռք կապերի մերձեցմանը: Ցուցահանդեսին ներկայ էին եւ գեղանկարչին ուղղուած գնահատանքի խօսքերով հանդէս եկան ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի արուեստագէտներ եւ ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների սփիւռքահայ շրջանաւարտների հաւաքի մասնակիցներ:
  -   Մշակոյթ