ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • 24-09-2010 20:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ բացվեց իրաքահայ գեղանկարիչ Անդրանիկ Օհաննեսյանի նկարների ցուցահանդեսը Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Երեւանի պատմության թանգարանում իրաքահայ գեղանկարիչ Անդրանիկ Օհաննեսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ողջունելով գեղանկարչին` նախարար Հակոբյանը նշեց, որ Իրաքի ծանր տնտեսական պայմաններում հայերը ոչ միայն ապրում են, այլ նաեւ ստեղծագործում: «Վկան` Անդրանիկ Օհաննեսյանի վառ մտքերով եւ գույներով ստեղծած եւ ցուցադրված 35 կտավներն են: Մի կողմից հեղինակն անդրադառնում է Հայոց Ցեղասպանության թեմային, մյուս կողմից` գեղանկարներում առկա է հայի ազատատենչ ձգտումն ու ոգին», - ընդգծեց տիկին Հակոբյանը: Նախարարը իրաքահայ համայնքին մաղթեց ուժ` դժվարություններին դիմակայելու համար եւ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել վերջիններիս ծառացած խնդիրների լուծման հարցում: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` ցուցահանդեսի բացմանը թանգարանի սրահը տրամադրելու համար` գերատեսչության ղեկավարը կարեւորեց նման միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանի մշտական պատրաստակամությունը: ՀՀ սփյուռքի նախարարությանն ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ Իրաքի հայոց ազգային կենտրոնական վարչության նախագահ Պարույր Հակոբյանը: Վարչության նախագահը նշեց, որ նման միջոցառումների անցկացումը մեծապես նպաստում է համայնքում ազգային ոգու զարթոնքին եւ Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանը: Ցուցահանդեսին ներկա էին եւ գեղանկարչին ուղղված գնահատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի արվեստագետներ եւ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաքի մասնակիցներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ