ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ «Սպեղանի» երգչախումբը մասնակցել է խմբերգային արուեստի միջազգային 8-րդ մրցոյթ-փառատօնին<br />


ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ «Սպեղանի» երգչախումբը մասնակցել է խմբերգային արուեստի միջազգային 8-րդ մրցոյթ-փառատօնին

  • 18-09-2010 20:36:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 18-ին ընդունել է միջազգային մրցոյթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի գեղարուեստական ղեկավար Սարինա Աֆթանդիլյանին: Յուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Սանկտ Պետերբուրգում կայացած խմբերգային արուեստի միջազգային 8-րդ մրցոյթ-փառատոնում «Սպեղանի» երգչախումբը արժանացել է առաջին մրցանակի` «Ազգային երաժշտություն» եւ «Հոգեւոր երաժշտություն» անուանակարգերում, ինչպէս նաեւ յատուկ մրցանակի` մրցոյթի պարտադիր ծրագրի լաւագոյն կատարման համար: Մրցոյթ-փառատօնին մասնակցում էին 23 երկրների 50 երգչախմբեր: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նախարարութեան միջնորդութեամբ «Սպեղանի» երգչախումբը կապ էր հաստատել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչեանի հետ, ում աջակցութիւնը մեծապէս նպաստեց երգչախմբի յաջող ելոյթներին: Ս.Աֆթանդիլյանը նախարարին յանձնել մրցոյթ-փառատոնի կազմակերպիչների շնորհակալական նամակը, որով նրանք շնորհակալութիւն են յայտնում Հ.Յակոբեանին փառատօնին «Սպեղանի» երգչախմբի մասնակցութեանը օժանդակելու համար:
  -   Մշակոյթ