Հայ Ազգային Կոնգրէսի ապրիլի 28-ի հանրահաւաքը տեղի կ'ունենայ Ազատութեան հրապարակում


Հայ Ազգային Կոնգրէսի ապրիլի 28-ի հանրահաւաքը տեղի կ'ունենայ Ազատութեան հրապարակում

  • 26-04-2011 16:26:52   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրէսի ապրիլի 28-ի հանրահաւաքը տեղի կ'ունենայ ժամը 18-ին Ազատութեան հրապարակում: Ըստ Հակ-ի լրատուական ծառայութեան, Երեւանի քաղաքապետարանը հանրահաւաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրայ վերանայել է իր նախորդ` ապրիլի 13-ի թիւ 62 որոշումը եւ նոր` թիւ 84, որոշմամբ ի գիտութիւն է ընդունել հանրահաւաքը Ազատութեան հրապարակում անցկացնելու իրազեկումը: «Այս առիթով Հայ Ազգային Կոնգրէսը շնորհաւորում է բոլորին: Ազատ խօսքի, ազատութեան եւ անկախութեան ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կը ծառայի նոյն ազատ խօսքի տարածմանը, իրական ազատութեան ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախութեան ամրապնդմանը»,- ասուած է Հակ-ի հաղորդագրութիւնում:
  -   Քաղաքական