Վորլդ Վիժն հայաստանեան գրասենեակը նախատեսում է անցկացնել գիւղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայութիւնների հասանելիութեան վերաբերեալ քննարկում


Վորլդ Վիժն հայաստանեան գրասենեակը նախատեսում է անցկացնել գիւղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայութիւնների հասանելիութեան վերաբերեալ քննարկում

  • 17-09-2010 15:19:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սոյն թուականի սեպտեմբերի 28-ին Լոռու մարզի Թուֆենկեան Աւան Ձորագէտ հիւրանոցում Վորլդ Վիժն հայաստանեան գրասենեակը նախատեսում է անցկացնել գիւղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայութիւնների հասանելիութեան վերաբերեալ քննարկում: Քննարկումներին մասնակցելու են ՀՀ առողջապահական քաղաքականութիւն մշակողներ, ՀՀ առողջապահական քաղաքականութիւնն իրականացնողներ, ինչպէս նաեւ համայնքի բնակիչները: Այս տարի Վորլդ Վիժն Հայաստանի Ալաւերդու եւ Ստեփանաւանի տարածքային զարգացման ծրագրերի /ՏԶԾ/ կողմից իրականացուած համայնքային ներգրաւման նախաձեռնութիւնների արդիւնքում պարզ դարձաւ, որ նշեալ Տզծ-ների գործունէութեան ոլորտում ընդգրկուած համայնքներում առաջնային առողջապահական ծառայութիւնների հասանելիութիւնը` մասնաւորապէս գիւղական համայնքներ նեղ մասնագենտների այցելութիւնները եւ շտապ օգնութեան մեքենաների հասանելիութիւնը համայնքի անդամների կողմից մատնանշուել են որպէս առաւել առաջնահերթ հիմնախնդիրներ: Թուֆենկեան Աւան Ձորագէտ հիւրանոցում տեղի ունենալիք քննարկմանը կը մասնակցեն Ալաւերդի Տզծ-ի ծածկոյթում գնտուող տասը եւ Ստեփանաւան Տզծ-ի ծածկոյթում գտնուող քսան համայնքների ներկայացուցիչներ: Համաձայն ՀՀ կառավարութեան որդեգրած համաչափ տարածքային զարգացման քաղաքականութեան եւ կառավարման համակարգի թափանցիկութեան սկզբունքների` սոյն քննարկման հիմնական նպատակն է ուղիղ կապ ապահովել համայնքի բնակիչների եւ մարզային ու ազգային մակարդակում առողջապահական քաղաքականութիւն մշակողների միջեւ` հնարաւորութիւն ընձեռելով համայնքի բնակիչներին առողջապահական ծառայութիւնների վերաբերեալ իրենց յուզող հարցերն անմիջականօրէն ուղղել մեր երկրի առողջապահական քաղաքականութիւնը կերտող բարձրաստիճան պաշտօնեաններին:
  -   Մամլո հաղորդագրություն