Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,զլմ-ները միջնորդ ազգերի միջեւէ ծրագրին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները


Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,զլմ-ները միջնորդ ազգերի միջեւէ ծրագրին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները

  • 15-09-2010 17:12:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,զլմ-ները միջնորդ ազգերի միջեւէ ծրագիրն արդէն 8 տարի իրականացւում է Բեռլինի լրագրողական դպրոցի հետ համատեղ: Վերապատրաստման այս ծրագրին, որը կ'անցկացուի 2011թ. մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում, այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները: Առաջին ամսուայ ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախօսութիւնների միջոցով ձեռք կը բերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելեան հարեւան երկրների հետ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ Եւրամիութեան մասին: Այնուհետեւ լրագրողներն, ըստ մասնագիտացման, երկու ամիս պրակտիկա կ'անցնեն Գերմանիայի մայրաքաղաքի թերթի, ռադիօյի կամ հեռուստատեսութեան խմբագրութիւններում: Նրանք կը ծանօթանան իրենց գերմանացի գործընկերների աշխատանքային առօրեային եւ հնարաւորութիւն կ'ունենան հիւրընկալող խմբագրութեան համար նիւթեր պատրաստել: Մասնակիցներին կը տրամադրուի` Ամսական կրթաթոշակ, որը կազմում է 1.100 եւրոյ Աջակցութիւն իրենց հիւրրնկալող խմբագրութիւնում պատասխանատու անձանց կողմից Աջակցութիւն բնակարան գտնելու հարցում Բժշկական ապահովագրութիւն Հասարակական տրանսպորտի միջոցներից օգտուելու ամսական տոմս Պարտադիր նախապայմաններն են` Լրագրողական փորձ Գերմաներէնի լաւ իմացութիւն (գրաւոր եւ բանաւոր) Դիմորդների հետ հարցազրոյցն անց է կացուելու Գդհ-ի մասնագէտների կողմից նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին: Խնդրում ենք մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեանը տրամադրել (էլեկտրօնային հասցէ` press@mfa.am) թեկնածուների անուններ կազմակերպիչներին փոխանցելու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Մամլո հաղորդագրություն