Կեանքից հեռացաւ նշանաւոր բեմանկարիչ Գրիշա Սահակեանը


Կեանքից հեռացաւ նշանաւոր բեմանկարիչ Գրիշա Սահակեանը

  • 27-08-2010 21:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՒԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ կերպարուեստը կրեց ծանր կորուստ. 63 տարեկան հասակում կեանքից հեռացաւ նշանաւոր բեմանկարիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների եւ թատերական գործիչների միութեան անդամ Գրիշա Սահակեանը: Գ.Սահակեանն եղել է Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնեանի անուան երաժշտական կ'ոմեդիայի պետական թատրոնների գլխաւոր նկարիչը: Նա երկար տարիներ ղեկավարել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչութեան ամբիոնը: 200-ից աւելի ձեւաւորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատուիայում: Վերջին աշխատանքներից են «Ալմաստ», «Անոյշ», «Դաւիթ Բէկ» օպերաների ձեւաւորումները: ՀՀ մշակոյթի նախարարութիւնը տեղեկացնում է, որ Գրիշա Սահակեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին, Աւան, Նարեկացի 31, բն. 12 հասցէում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին, ժամը 12:00-14:00-ին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի շէնքում: Յուղարկաւորութիւնը` Երեւանի քաղաքային պանթէոնում:
  -   Մշակոյթ