ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանան<br />


ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանան

  • 20-08-2010 15:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանանի Հանրապետութիւն` մասնակցելու Այնճար գիւղի հիմնադրման 70-ամեայ եւ Մուսա լեռան հերոսամարտի 95-ամեայ հոբելեաններին նուիրուած միջոցառումներին: Այցի ընթացքում նախատեսւում են Հ.Յակոբեանի հանդիպումները Արամ Ա Կաթողիկոսի եւ Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հոբելեաններին նուիրուած պաշտօնական միջոցառումների ժամանակ ՀՀ սփիւռքի նախարարը կընթերցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի ուղերձը եւ հանդէս կգայ ելոյթով: Այնճարի 70-ամեայ եւ Մուսա լեռան Հերոսամարտի 95-ամեայ հոբելյանների առթիւ, Հայաստանում եւ Սփիւռքում բարեգործական եւ հասարակական գործունէութիւն ծաւալելու, հայապահպանութեան գործում առանձնայատուկ ծառայութիւնների համար, կրթական բնագաւառների զարգացման, ինչպէս նաեւ Սփիւռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ աւանդի համար Հ.Յակոբեանը մի շարք այնճարցիների կյանձնի ՀՀ Սփիւռքի նախարարութեան պարգեւներ: Այնճարում Հ.Յակոբեանը կայցելի Սուրբ Պողոս եկեղեցի: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Լիբանանից Հ.Յակոբեանը մէկօրեայ այցով կմեկնի Հալեպ, որտեղ հանդիպումներ կունենայ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  -   Քաղաքական