ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանան<br />


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանան

  • 20-08-2010 15:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 21-ին կմեկնի Լիբանանի Հանրապետություն` մասնակցելու Այնճար գյուղի հիմնադրման 70-ամյա եւ Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումներին: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Հակոբյանի հանդիպումները Արամ Ա Կաթողիկոսի եւ Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հոբելյաններին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը կընթերցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ հանդես կգա ելույթով: Այնճարի 70-ամյա եւ Մուսա լեռան Հերոսամարտի 95-ամյա հոբելյանների առթիվ, Հայաստանում եւ Սփյուռքում բարեգործական եւ հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների համար, կրթական բնագավառների զարգացման, ինչպես նաեւ Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Հ.Հակոբյանը մի շարք այնճարցիների կհանձնի ՀՀ Սփյուռքի նախարարության պարգեւներ: Այնճարում Հ.Հակոբյանը կայցելի Սուրբ Պողոս եկեղեցի: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանից Հ.Հակոբյանը մեկօրյա այցով կմեկնի Հալեպ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play