Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը<br />


Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

  • 19-08-2010 20:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրով օգոստոսի 19-ի երեկոյեան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սւետլանա Մեդվեդեւայի, հետ: ՌԴ նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցութեան հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հիւսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազօր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտօնատար այլ անձինք: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՌԴ նախագահին եւ նրա տիկնոջը դիմաւորել են Ս.Սարգսեանը եւ տիկին Ռիտա Սարգսեանը: Դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ Դ.Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի ուղեկցութեամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի յհուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի յուշարձանին, ապա եղել է յուշահամալիրի Յիշողութեան պուրակում, որտեղ 2008թ.-ին իր պաշտօնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել:
  -   Քաղաքական