Ղազախստանում եւ Ղրղզստանում միջոցառումներ էն կազմակերպուել Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցի առթիւ


Ղազախստանում եւ Ղրղզստանում միջոցառումներ էն կազմակերպուել Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցի առթիւ

  • 25-04-2011 17:19:06   |   |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Ալմաթիի «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի կարգ եւ այնուհետեւ պատարագ է մատուցուել 96 տարի առաջ թուրք ոճրագործների ձեռքով ցեղասպանութեան ենթարկուած մէկ ու կէս միլիոն հայ անմեղ զոհերի յիշատակին: «Սուրբ Կարապետ» եկեղեցում կրօնական արարողութեանը ներկայ էն գտնուել հարիւրաւոր հայեր, որոնք մէկ րոպէ լռութեամբ յարգել էն հայ նահատակների յիշատակը: Պատարագի աւարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր Ալմաթի հայկական մշակութային տան դահլիճում տեղի է ունեցել յիշատակի միջոցառում` նուիրուած Մեծ Եղեռնի տարելիցին: Միջոցառումը սկսուել է «Ադանայ» տեսայոլովակի ցուցադրմամբ, որից յետոյ ելոյթներ էն ունեցել «Սուրբ Կարապետ» եկեղեցու հովիւ` Տէր Մարկոս քահանան եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք իրենց ելոյթներում դատապարտել էն 1915թ. Հայոց ցեղասպանութեան ոճրագործներին եւ համոզմունք յայտնել, որ նմանօրինակ յանցագործութիւնները ժողովրդի, ազգի, մարդկութեան դէմ բացառելու համար, պէտք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկութեան կողմից: Այնուհետեւ տեղի կիրակնօրեայ դպրոցի սաները ներկայացրել էն հատուածներ Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պօէմից: Հնչել էն Կոմիտասի «Կռունկ» երգիչներ Յասմիկ Աւդալեանի եւ «Դլե-յամանը»` Պարգեւ Խաչատրեանի կատարմամբ: Յիշատակի միջոցառումը եզրափակել է «Նաիրի» պարի համոյթը` ներկայացնելով «Խաչքար» պարը: Նոյն օրը Աստանայում «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարութիւնը Ղհ-ում ՀՀ դեսպանութեան անմիջական մասնակցութեամբ կազմակերպել էր յուշ-հաւաք` ի յիշատակ 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի: Հաւաքի մասնակիցները վաղ առաւօտեան այցելել էն տեղի ուղղափառ եկեղեցի եւ մոմեր վառել` ի յիշատակ 1915թ. անմեղ զոհերի: Այնուհետեւ «Վան» հայկական մշակութային կենտրոնում հաւաքի մասնակիցները ներկայ էն գտնուել Հայոց ցեղասպանութեանը նուիրուած փաստագրական ֆիլմի ցուցադրութեանը: Կարագանդայի «Սպասկ» յուշահամալրի Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակին նուիրուած խաչքար-յուշակոթողի առջեւ տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերին նուիրուած յուշ-հաւաք: Հաւաքի մասնակցիները ծաղիկներ էն զետեղել խաչքարին եւ յարգանքի տուրք մատուցել հայ անմեղ զոհերին` մէկ րոպէ լռութեամբ: Ապրիլի 24-ին յիշատակի արարողութիւններ էն կայացել նաեւ Պետրոպաւլովսկի, Պաւլոդարի, Ուստ Կ'ամինագորսկի, Կ'ոստանայի եւ Ղազախստանի այլ հայաշատ քաղաքներում: Մեծ Եղեռնի զոհերի յիշատակութեան օրը նշուել է նաեւ Բիշքեկում: ՀՀ պատուաւոր հիւպատոսի գրասենեակը եւ «Նաիրի» հասարակական միութիւնը կազմակերպել էին յուշ-հաւաք եւ ծաղկեպսակների զետեղման արարողութիւն` հայկական խաչքարի առջեւ:
  -   Քաղաքական