Աւարտուեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը<br />


Աւարտուեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը

  • 10-08-2010 21:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտուեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, օգոստոսի 10-ին ծրագրի մասնակիցները հաւաքուել էին Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահում դիտելու «Արարատից Սիոն» ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի ներկայութիւնը Երուսաղեմում, ինչպէս նաեւ նրա դերն ու ներդրումը մարդկութեան պատմութեան մէջ: Ծրագրի մասնակիցները եւս մէկ անգամ առիթ ունեցան հպարտանալու իրենց պատմութեամբ եւ ծագմամբ: Ֆիլմի աւարտին որպէս յուշանուէր արիտունցիներին յանձնուել է Մանկական քրիստոնեական հանրագիտարան: Այնուհետեւ նրանք այցելել են հայ մեծագոյն գրող Յովհաննէս Թումանյանի տուն-թանգարան, ծանօթացել նրա կենսագրությանն ու գործունէութեանը: Հայաստանի Ամերիկեան Համալսարանում սփիւռքահայ երիտասարդները ծանօթացել են ՀՎՀ-ի (Հայկական Վիրտուալ Համալսարան) կրթական համակարգի հնարաւորութիւններին եւ ուսումնական ծրագրերին:
  -   Հասարակութիւն