Թեհրանում անցկացուել է «Հայաստան-2010. անցեալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողով<br />


Թեհրանում անցկացուել է «Հայաստան-2010. անցեալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողով

  • 06-08-2010 15:24:00   |   |  Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպուած սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ին Թեհրանում էր գտնւում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010. անցեալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Իրանի ԱԳՆ դիւանագէտներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազօտութիւնների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարում ելոյթ են ունեցել Ա.Կիրակոսեանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելեանը: Ա.Կիրակոսեանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթությունները, իսկ Գ.Առաքելեանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների հեռանկարներին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ-ի պատուիրակութիւնն ունեցել է մի շարք պաշտօնական հանդիպումներ: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկուել են երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրներ, իսկ Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ` կրթական, գիտահետազօտական եւ երիտասարդ դիւանագէտների վերապատրաստմանն առնչուող հարցեր: Ա.Կիրակոսեանի գլխաւորած պատուիրակութեանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատուել հայ-իրանական յարաբերութիւնների ներկայիս մակարդակը, կարեւորվել երկկողմ փոխայցելությունները, ինչպէս նաեւ` հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների յետագայ խորացումը:
  -   Քաղաքական