Ոռոգման ցանցի զարգացումը ռազմավարական նշանակութիւն ունի Արցախի համար<br />


Ոռոգման ցանցի զարգացումը ռազմավարական նշանակութիւն ունի Արցախի համար

  • 28-07-2010 19:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը յուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ եւ տեղում ծանօթացել նորակառոյց ոռոգման ցանցերի աշխատանքին: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան,այնուհետեւ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նուիրուած ոռոգման համակարգի հիմնախնդիրներին: Զեկույցով հանդէս է եկել Ջրային տնտեսութեան վարչութեան պետ Քաջիկ Խաչատրեանը: Բ.Սահակեանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակութիւնը Արցախի համար: Նա կարեւորել է ջրօգտագօրծման նոր հայեցակարգի մշակումը եւ օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրաւական ակտերի ընդունումը: Այս ուղղութեամբ Բ.Սահակեանը կոնկրետ յանձնարարականներ է տուել համապատասխան մարմինների ղեկավարներին: Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Յարութիւնեյանը, գիւղատնտեսութեան նախարար Արմո Ծատուրեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն