Կրասնոդարի իշխանութիւնները, չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ յարաբերութիւնները, Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերին յարգանքի տուրք չէն մատուցելու


Կրասնոդարի իշխանութիւնները, չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ յարաբերութիւնները, Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերին յարգանքի տուրք չէն մատուցելու

  • 24-04-2011 12:45:35   | Ռուսաստան  |  Քաղաքական
Կրասնոդարի տարածաշրջանում, ըստ որոշ ռուսական լրատուամիջոցների, արգելուել է սգոյ հանրահաւաքներ, երթեր կամ միջոցառումներ կազմակերպել, որոնք նուիրուած կլինէն Հայոց Ցեղասպանութեան տարելիցին: Այս կապակցութեամբ Ռուսաստանի Հայերի միութեան Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ, որտեղ նշւում է, որ Միութեան նախագահ Արա Աբրահամեանի կողմից նման ոչ մի հրահանգ չի ստացուել: Ըստ «Երկրամաս» թերթի, յայտարարութիւնում, որը ստորագրուած է Ռուսաստանի Հայեր Միութեան Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Գէորգեանի կողմից, ասուած է. «Այն, որ Կրասնոդարի իշխանութիւնները չէն նախատեսելում ապրիլի 24-ին որեւէ երթ կամ միջոցառում կազմակերպել, պատճառաբանելով, որ չէն ցանկանում փչացնել յարաբերութիւններըթուրքիայի հետ, արդէն գաղտնիք չէ: Սակայն այս տարի տարածաշրջանային իշխանութիւնները բաժանմունքին ոչ մի արգելք չէն ներկայացրել նման միջոցառումներ կազմակերպելու համար: Մենք երթեր եւ միջոցառումներ ենք կազմակերպել եւ յետագայում էլ կը շարունակենք կազմակերպել` օգտուելով մեր սահմանադրական իրաւունքներից եւ հետեւելով Ռուսաստանի Դաշնութեան օրէնքներին: Գուցէ ոչ բոլորին է դուր գալիս Կ'ուբանի հայութեանը համախմբելու մեր ջանքերը: Գուցէ ոչ բոլորն էն գոհ հայկական պետութիւննների եւ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարների գործողութիւններից, որոնց նպատակը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է: Սակայն այս աշխատանքը շարունակական բնոյթ է կրելու: Ինչ վերաբերում է Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ապա իւրաքանչիւր հայ, որտեղ էլ լինի, որտեղ էլ բնակուի, պէտք է յիշի ապրիլի 24-ը, իր ժողովրդի պատմութեան այս սեւ էջը, եւ յարգի Հայոց Ցեղասպանութեան 1,5 մլն անմեղ զոհերի յիշատակը: Մենք հայ ժողովրդի մի մասնիկն ենք եւ յիշում ենք այդ»:
  -   Քաղաքական