Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլայ<br /> Ռիժկովին` ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ<br />


Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլայ
Ռիժկովին` ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ

  • 28-09-2009 18:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 28-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, ուղերձում ասուած է. «Յարգելի Նիկոլայ Իվանի, Ձեր յոբելեանի կապակցութեամբ ընդունեք սրտանց շնորհաւորանքներս եւ անկեղծ մաղթանքներս` քաջառողջություն, բարօրութիւն եւ յաջողութիւններ Ձեզ: Ձեր բազմամեայ պետական գործունէութեան ընթացքում դրսեւորվեցին ճկուն քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագէտի, խորաթափանց վերլուծաբանի, ստեղծագործաբար մտածող ղեկավարի եւ հմուտ կազմակերպչի Ձեր վառ, առանձնայատուկ մասնագիտական եւ մարդկային յատկանիշները: Մշտապէս եւ ցանկացած պայմաններում Ռուսաստանի եւ նրա բարեկամների շահերի ծառայութեանը ուղղուած հենց այդ որակներն արժանացրին Ձեզ յարգանքի եւ հեղինակութեան ոչ միայն ռուսական պետութեան ու հասարակութեան մէջ, այլեւ նրանց սահմաններից դուրս: Յաճելի է գիտակցել, որ Դուք միշտ մեծ ուշադրութեամբ եք վերաբերուել Հայաստանին, ընդունել եք նրա խնդիրներն ինչպէս Ձերը եւ շատ բան եք արել, որպէսզի օգնեք եւ աջակցեք Հայաստանին ու նրա ժողովրդին: Եվ հիմա Ձեր գործունէութիւնն ուղղուած է ռուս-հայկական միջպետական յարաբերութիւնների համակողմանի զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Յարգելի Նիկոլայ Իվանի, թոյլ տվեք մաղթել Ձեզ երկար տարիների կեանք եւ երջանկություն: Թող պետութեանը, հասարակությանն ու ժողովրդին ծառայելու ճանապարհին Ձեզ մշտապէս ուղեկցի յաջողութիյունը, երբեք չլքի ոգու կորովը եւ վստահութիւնը»:
  -   Քաղաքական