ՀՀ սփիւռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ<br /> աւելի աշխուժացնել գործունէութիւնը Հայաստանում<br />


ՀՀ սփիւռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ
աւելի աշխուժացնել գործունէութիւնը Հայաստանում

  • 09-09-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ-սիրիական գործարար խորհրդի պատուիրակութեանը սեպտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, պատուիրակութիւնը գլխաւորում էր խորհրդի սիրիական կողմի համանախագահ, Հալեպի առեւտրային պալատի խորհրդի անդամ Լեւոն Զաքի Ետալյանը, կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահէ Յաղուբյանը եւ խորհրդի անդամ Սուրէն Վարդանեանը: ՀՀ սփիւռքի նախարարը նշել է, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական յարաբերութիւնների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. յունիսի այցը Հայաստան: Հ.Յակոբեանը յիշեցրել է նշուած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական յարաբերութիւններն ունեն զարգացման մեծ հնարաւորութիւններ` յատկապէս գործարարութեան ոլորտում, ինչպէս նաեւ կարեւորել սիրիական եւ հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը: ՀՀ սփիւռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ աւելի աշխուժացնել գործունէութիւնը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարութեան եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրուած յուշագրի շրջանակներում Սփիւռքի համայնքներում կատարուէլիք աշխատանքը: Նախատեսւում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երեւանում կանցկացուի Հայաստանում ներդրումներ կատարող սփիւռքահայ գործարարների հաւաք: Հ.Հակոբեանն անդրադարձել է նաեւ համայնքներում ՀՀ սփիւռքի նախարարութեան գործընկերների դաշտի եւ համայնքների կարիքների յստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարութեան կողմից համայնքներին տրամադրուող աջակցութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը: Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդի նպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրել է, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջեւ գործարար յարաբերութիւնների զարգացմանը, ապրանքների արտահանման եւ ներմուծման ծաւալների մեծացմանը: Նա գոհունակութիւն է յայտնել այն կապակցութեամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրութիֆւնը Սփիւռքի գործարար ներուժի նկատմամբ: Հանդիպման ընթացքում նախարար Հ.Յակոբեանը եւ սիրիահայ գործարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփիւռքի նախարարը ներկայացրել է Հայաստանում սփիւռքահայերի կացութեան եւ գործարարութեան վարման օրենսդրական խնդիրներին նուիրուած ձեռնարկի նախագիծը:
  -   Տնտեսութիւն