Աթէնքում հրկիզվել են քաղաքական կուսակցութիւնների շտաբները<br />


Աթէնքում հրկիզվել են քաղաքական կուսակցութիւնների շտաբները

  • 28-07-2009 17:55:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք անցած գիշեր Աթէնքում հրդեհել են Յունաստանի քաղաքական կուսակցութիւնների եօթ գրասենեակ, հաղորդել է ոստիկանութիւնը: Տուժել են կառավարող «Նոր դեմոկրատիա» կուսակցութեան, ՊԱՍՕԿ ընդդիմադիր սոցիալիստական շարժման եւ ԼԱՕՍ ուլտրա-աջ կուսակցութեան շրջանային բաժանմունքները: Անյայտ անձինք բոցավառող խառնուրդով շշեր են նետել շէնքերի վրայ կամ կրակի մատնել գազաբալոններով պատրաստուած ինքնաշէն պայթուցիկ սարքերի օգնութեամբ: Շենքերին պատճառուել է նիւթական վնաս, տուժողներ չեն եղել: Հրկիզումների աշխարհագրութիւնը ներառում է Աթէնքը կենտրոնը, արեւմտյան եւ հիւսիսային արուարձանները, ինչպէս նաեւ Պիրեյ նաւահանգիստը: Բոլոր հրկիզումները տեղի են ունեցել քսան րոպեի ընթացքում տեղական ժամանակով գիշերուայ ժամը մօտ երեքին: Ոչ ոք չի ստանձնել այդ յարձակման պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային