Բաքիեւը վերընտրուել է Ղրղզստանի նախագահի պաշտօնում<br />


Բաքիեւը վերընտրուել է Ղրղզստանի նախագահի պաշտօնում

  • 27-07-2009 17:03:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի գործող ղեկավար Կուրմանբեկ Բաքիեւը ընտրուել է երկրի նախագահ երկրորդ ժամկէտի համար, հաղորդում է «ինտերֆաքսը»: Ղրղզստանի կենտրոնական ընտրական յանձնաժողովի տուեալներով, Ղրղզստանի գործող նախագահը, որ քվեարկվում էր երկրորդ ժամկէտի համար, յուլիսի 23-ին կայացած ընտրութիւններում ստացել է ընտրողների ձայների 76,43 %-ը: Նրա հիմնական մրցակցի` ընդդիմութեան միասնական թեկնածու Ալմազբեկ Ատամբաեւի օգտին քուէարկել է ընտրողների 8,39 %-ը: Մինչդեռ ղրղզական ընդդիմությունը հրաժարուել է ընդունել կայացած ընտրութիւնների արդիւնքները եւ յայտարարել, որ պատրաստւում է իրականացնել բողոքի ակցիաներ:
  -   Միջազգային