Ռուսաստանը ԱՄՆ-ի ձեռնարկութիւններին սպառնում է<br /> պատժամիջոցներով<br />


 

Ռուսաստանը ԱՄՆ-ի ձեռնարկութիւններին սպառնում է
պատժամիջոցներով

27-07-2009 16:59 Ռուսաստան Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը պատժամիջոցներ կը կիրառի ԱՄՆ-ի ձեռնարկութիւնների դէմ, եթէ նրանք զէնք վաճառեն Վրաստանին: Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «Մեր նախագահը հրամանագիր է արձակել այն առնչութեամբ, որ Ռուսաստանը պատժամիջոցներ կսահմանի արտասահմանեան այն ձեռնարկութիւնների նկատմամբ, որոնք կշարունակեն զբաղուել Վրաստանի ռազմականացմամբ... Այդ հրամանագիրը ոչ մի բացառութիւն չունի, եւ եթէ ապացուցուի, որ ինչ-որ արտադրող Արկտիկայում թէ Ամերիկայում զբաղւում է յարձակողական սպառազինութիւնների մատակարարմամբ, անկասկած, դա ենթակայ կլինի այդ հրամանագրի գործողութեան»,- ասել է Ռոգոզինը:

 

 

Կարդացել են 75 անգամ