Չեխիան հրաժարուել է մասնակցել «Եվրատեսիլին»<br />


Չեխիան հրաժարուել է մասնակցել «Եվրատեսիլին»

  • 24-07-2009 17:14:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական հեռուստատեսութիւնը յայտարարել է, որ Չեխիան մտադիր չէ նորից մասնակցել «Եվրaտեսիլ» երգի մրցոյթին, հաղորդում է BBC-ն: Ինչպէս պարզաբանել է հեռուստաընկերութեան ներկայացուցիչը, այդ որոշումն ընդունուել է երկիրը ներկայացնող արտիստների անյաջող ելոյթների եւ, որպէս հետեւանք, չեխ հեռուստադիտողների շրջանում մրցոյթի նկատմամբ ոչ մեծ հետաքրքրութեան պատճառով: Չեխիան սկսել է եւրոպական երգի մրցոյթին թեկնածուներ ուղարկել 2007 թուականին եւ այդ ժամանակուանից այդ երկրի ներկայացուցիչները ոչ մի անգամ նոյնիսկ կիսաեզրափակիչ դուրս չեն եկել:
  -   Միջազգային