Ղրղզստանի նախագահական ընտրութիւններում Բաքիեւն ստացել է<br /> ձայների 86,33 տոկոսը<br />


 


Notice: Undefined offset: 0 in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131

Notice: Trying to access array offset on value of type null in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131

Ղրղզստանի նախագահական ընտրութիւններում Բաքիեւն ստացել է
ձայների 86,33 տոկոսը

24-07-2009 17:10 Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տուեալներով, Ղրղզստանի գործող նախագահ Կուրմանբեկ Բաքիեւի օգտին նախագահական ընտրութիւններում քուէարկել է 1 միլիոն 225 հազար 681 մարդ (ձայների ընդհանուր թուի 86,33 %-ը), հաղորդել է Ղրղզստանի ընտրութիւնների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական յանձնաժողովը: ԿԸՀ-ի տուեալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է ընդդիմութեան թեկնածու, Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Ալմազբեկ Ատամբաեւը` 7,39 տոկոս: Ինչպէս նշում են Ղրղզստանի ԿԸՀ-ում, ընդամէնը քուէարկութեան մասնակցել է հանրապետութիւնում գրանցուած ընտրողների (2 միլիոն 301 հազար 292 մարդ) 79,38 տոկոսը: Տուեալները դեռեւս ճշտւում են, սակայն արդէն էապէս չեն փոխուի:

 

 

Կարդացել են 84 անգամ