ԱՄՆ-ի իշխանութիւնները ճգնաժամի դէմ պայքարում հնարաւոր է
ծախսեն 23,7 տրիլիոն դոլար
21-07-2009 18:40 ԱՄՆ Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փորձագէտների
հաշուարկների համաձայն, ֆինանսական ճգնաժամի հետեւանքների դէմ
պայքարի համար ամերիկեան կառավարութեան կողմից յատկացւող ընդհանուր
գումարը կարող է հասնել 23,7 տրլն դոլարի, հաղորդում է BBC-ն:
Հենց այդ գումարն է նշւում զեկոյցում, որ Ներկայացուցիչների
պալատի պատգամաւորների համար պատրաստել է խնդրահարույց ակտիւներից
ձերբազատման պետական ծրագրի (TARP) պատասխանատու Նիլ Բարովսկին:
Գումարը հաշուարկուել է` ելնելով վատթարագոյն սցենարից, որի դէպքում
օգնութեան համար դիմող տնտեսութեան բոլոր սեկտորներին կպահանջուի
առաւելագոյն աջակցութիւն: Նրանում ներառուած են նաեւ ինչպէս
ամերիկեան վարչակազմի, այնպէս էլ Դաշնապետական պահուստային
համակարգի արդէն իսկ հնչած նախաձեռնութիւնները: